898 դիտում
17:38 25-04-2023
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, ԵՄ-ն, պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հավանական խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ի Ժոզեֆ Բորելը (Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) իրենց մտահոգություններն են հայտնել այս առնչությամբ։
Հետաքրքիր է, որ բոլոր այս 3 երկրները և ԵՄ-ն կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր կնքել։ Այստեղ մի կարևոր հարց է առաջանում, եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ (Ադրբեջանը) չի խախտի նաև ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-Ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն, պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը», - գրել է Մարուքյանը։

Violating the trilateral agreement signed on November 9, 2020, Azerbaijan has set up a checkpoint in the Lachin Corridor. The co-chair countries of OSCE Minsk Group, USA, France, Russia, as well as the EU's @JosepBorrellF have expressed their concerns in this regard. It is…
— Edmon Marukyan (@edmarukyan) April 25, 2023
Նմանատիպ նյութեր
1409 դիտում
11:19 17-10-2014
Վրաստանը պատրաստվում է Մոսկվայի և Սուխումիի միջև կնքվելիք պայմանագրի հետ կապված նոր դիրքորոշում մշակել
1584 դիտում
10:11 18-04-2022
«Ապրելու երկիր»-ը ԱԳՆ է դիմել՝ ստանալու հավաստում, որ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի
Այս բաժնից
625 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
613 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
880 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին