211652_close_icon
views-count19898 դիտում article-date 23:19 24-04-2023

Արտակարգ դեպք` Երևանում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում աղբատար ավտոմեքենան չվերածվեց մոխրակույտի. օպերատիվ են գործել նաև պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք  տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում աղբատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտաի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահամանազատել  են նույն վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը:

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կրակը մարվել է ու մինչ նրանց ժամանումը վարորդն իր ուժերով է կանխել կրակի տարածումը: 

Պարզվել է, որ կրակը բռնկվել է աղբատարի թափքում եղած աղբի մեջ: 

Վարորդ, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ն. Ա.-ն, բարեբախտաբար, չի տուժել:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր