211652_close_icon

ԱՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի Սենատի պատգամավորների հետ քննարկել է Ադրբեջանի անցակետի տեղադրման դեպքը

views-count826 դիտում article-date 20:52 24-04-2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկանում ենք գերատեսչության մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել է Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին, մասնավորապես, նախօրեին՝ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը և ստեղծված պայմաններում միջազգային հանրության հրատապ արձագանքի անհրաժեշտությանը։

Նմանատիպ նյութեր