211652_close_icon
views-count43156 դիտում article-date 15:52 24-04-2023

Ավտովթար Արարատի մարզում․ 42-ամյա վարորդը Mitsubishi-ով հայտնվել է դաշտում և բախվել փայտե էլեկտրասյանը․ վարորդը հրաժարվել է սթափություն հանձնելուց, դեպքի վայրում էլ «դեբոշ» է սարքել՝ վիրավորել իրեն օգնության ձեռք մեկնողներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Աբգարյանը իր վարած Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ատոճանապարհի 32 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել փայտե էլեկտրասյանը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, որից հետո օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարները նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։ 

Դեպքի վայրում և հիվանդանոցում վարորդը հրաժարվել է սթափության փորձաքննություն հանձնել և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Դեպքի վայրում ու հիվանդանոցում էլ «դեբոշ» է սարքել, անգամ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցրել իրեն օգնության հասած մարդկանց։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ավտոմեքենան, քննիչի հանձնարարականով, տեղափոխվում Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր