211652_close_icon
views-count12311 դիտում article-date 10:15 21-11-2014

Երևանում 26-ամյա վարորդը Opel-ով ոչ սթափ վիճակում բախվել է էլեկտրասյանը և «դեբոշ» սարքել դեպքի վայրում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Տիգրան Չալիկյանը իր վարած Opel մակնիշի 34 VՏ 004 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց 19 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 13-ամյա Խորեն Չալիկյանը և 17-ամյա Գրիգոր Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Տ. Չալիկյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ վթարի վայրում սարքել է մի շոու՝ տևական ժամանակ խոչընդոտելով ճանապարհային ոստիկանների և դեպքի վայր ժամանած բժիշկների աշխատանքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր