211652_close_icon
views-count979 դիտում article-date 14:01 24-04-2023

Մեդվեդևը Լեհաստանն անվանել է Ռուսաստանի համար թշնամական կազմավորում

Լեհաստանը Ռուսաստանի համար անսահման թշնամական կազմավորում է՝ Ուկրաինայի կտորներով, թե առանց դրա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Լեհաստանը՝ Ուկրաինայի կտորներով կամ առանց դրա, առանց այդ էլ անսահման թշնամական կազմավորում է մեզ համար։ Բանդերականների ներկայությունը լեհական բանակում նույնպես եղանակ չի ստեղծում եւ չի ազդում «Սարմատների», «Կալիբրների» եւ «Ցիրկոնների» կիրառման ճշգրտության վրա»,-նշել է նա։

Մեդվեդեւի կարծիքով՝ լեհերը երազում են Ուկրաինայի հետ միջպետական միության վերածննդի եւ Ռեչ  Պոսպոլիտայի «ծովից ծով» վերականգնման գաղափարի մասին  Մեդվեդեւը նաեւ կարծում է, որ Լեհաստանին ոգեշնչում են 400-ամյա վաղեմության քարտեզները, երբ ներկայիս Ուկրաինայի մասերը նրա կազմում էին:

«Կայսերական հալյուցինացիաները լեհական հասարակությանը տանում են պատմական ծանր խորտակման․․․ Վարշավայի էլիտաները քնում եւ տեսնում են՝ ինչպես են աշխարհաքաղաքական ռեւանշի հասել Ռուսաստանի նկատմամբ՝ հիշելով նաեւ Պերեյասլավյան ռադայի արդյունքները։ Ներկա պայմաններում կատաղած Լեհաստանը որոշել է, որ Ուկրաինայի մնացորդները կլանելու հնարավորությունը կարող է իրականացվել կամ հիմա կամ այլեւս երբեք։ Իհարկե, լեհ մոլագարներից ոչ ոք չի մտածում հետեւանքների մասին։ Արեւմուտքի կերային բազան շուտով կսպառվի, այնտեղ ռեսուրսներն այնքան էլ շատ չեն»,- հավելել է նա։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաեւ նշել է, որ 1920-1939 թվականներին միջպատերազմյան Լեհաստանում լեհերի եւ ուկրաինացիների համատեղ գոյության փորձը շատ բարդ է եղել: Մեդվեդեւի կարծիքով ՝ հենց լեհերն են այդ ժամանակ գաղափարական վառելիք տվել «ազգայնականության եւ բանդերականության ի հայտ գալու, սատանայության ամրապնդման, Գալիցիա-Վոլինիան արյունոտ սատանիզմի օջախ դարձնելու համար»։

«Այնուամենայնիվ, լեհերը դեռ ունեն 5-7 տարի՝ նախկին ուկրաինական ԽՍՀ-ի մասերի գաղութացման, իրավազուրկ ստրուկների հորդա ստանալու եւ տրանսպորտային-լոգիստիկ բազա ստեղծելու համար։ Այնպես որ, Բեռլինի եւ Փարիզի ապակառուցողական հակակշիռը՝ որպես ԵՄ ինտեգրման լոկոմոտիվների, գրեթե պատրաստ է։ Գերմանացիներն ու ֆրանսիացիներն արդեն ամբողջ ուժով լարվում են լեհական ախորժակների պատճառով (ինչը նախկինում էլ է եղել, շատ լավ հիշում եմ նրանց նախկին առաջնորդների հետ զրույցներից)։ Իսկ Հին աշխարհի թուլացմանն ուղղված այս նախագծի վաշինգտոնյան հեղինակությունն անզեն աչքով է երեւում»,-հավելել է Մեդվեդեւը։    

Ընդ որում, հեռանկարում լեհ-ուկրաինական կոնֆիգուրացիան կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին, գրել է Մեդվեդեւը։ Նրա կարծիքով՝ «Ռեչ Բանդերոսպոլիտա 2.0»-ն կարող է պատմական ռեւանշիզմով զբաղվել եւ սկսել ահաբեկել եվրոպական հարեւաններին «հիշողության իրավունքով» անհիմն հավակնություններով։    

«Այդ ժամանակ եվրոպական առաջնորդները կբռնվեն։ Իսկ երբ հասկանան, թե ինչն ինչոց է, օգնության համար կդիմեն մեզ։ Եվ իրենք կպատրաստեն եվրոպական անվտանգության մասին նոր պայմանագիր՝ անսանձ Լեհաստանին զսպելու համար։ Իհարկե, մրցակցին գերագնահատելը ոչ պակաս վնասակար է, քան նրան թերագնահատելը։ Լեհերը քնում են եւ տեսնում, որ նրանք նորից լավն են եւ որ Ռուսաստանի բոլոր ռեսուրսներն ուղղված են նոր Ռեչ Բանդերոսպոլիտայի զսպմանը։ Միայն թե այստեղ լեհերը սխալվեցին իրենց idée fixe-ի հարցում․  17-րդ դարի կեսերը չեն։ Իսկ Լեհաստանը հավասար չէ Ռուսաստանին եւ երբեք չի լինի»,- հավելել է Մեդվեդեւը։

Նմանատիպ նյութեր