211652_close_icon
views-count1668 դիտում article-date 13:55 02-11-2022

Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«Այն պատճառով, որ Կալինինգրադի օդանավակայանը բացվել Է Մերձավոր Արեւելքից ու Աֆրիկայից չվերթերի համար, ես որոշել եմ միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ուժեղացման համար: Արդեն այսօր կսկսվեն սակրավորների աշխատանքները Ռուսաստանի եւ Կալինինգրադի մարզի սահմանի վրա ժամանակավոր արգելափակոց կառուցելու ուղղությամբ»,-ասել Է Բլաշչակը։

Նմանատիպ նյութեր