ՇՄՆ-ն գարնանային ծառատունկ է իրականացրել 4 անտառտնտեսությունների տարածքներում
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Երկրի օրվա առթիվ նախաձեռնած գարնանային ծառատունկի շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 հա տարածքում ապրիլի 23-ին տնկվել են սոճիներ և հացենիներ։
Ինչպես տեղեկացրնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, փոխնախարարներ Արամ Մեյմարյանը, Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ՊՈԱԿ-ների, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ըստ աղբյուրի՝ ծառատնկման աշխատանքներ իրականացվել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի և Սիսիանի անտառտնտեսությունների տարածքներում: