211652_close_icon

Ստամբուլում գնդակոծվել է Էրդողանի կուսակցության գրասենյակը

views-count1120 դիտում article-date 12:25 23-04-2023
Ստամբուլում անհայտ անձինք կրակել են շենքի վրա, որտեղ գտնվում է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակը, հայտնում է Daily Sabah-ը։

Նշվում է, որ գիշերը երկու տղամարդ կրակ են բացել իշխող կուսակցության նախընտրական գրասենյակի վրա, որը գտնվում է Բահչելիևլեր Քոչաշինան թաղամասում։

Ընդհանուր առմամբ, արձակվել է մոտ 5 կրակոց։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունն այս պահին փնտրում է կասկածյալներին։

Նմանատիպ նյութեր