1042 դիտում
21:19 21-04-2023
Անահիտ Մանասյանն ու Անդրեա Վիկտորինը վերահաստատել են հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը
ՀՀ նորանշանակ ՄԻՊ-ի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Անահիտ Մանասյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հանդիպման մասին․
«Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Հանդիպման սկզբում դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ գրասենյակի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։
Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է ս.թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների կողմից տեղի բնակչության անվտանգային հիմնահարցերի, կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին իր կատարած այցի մանրամասները։
Դեսպանը կարևորել է այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության գործունեությունը, ներառյալ նաև փաստահավաք աշխատանքները, դրանց հիման վրա մշակված զեկույցները, որոնք միջազգային հանրության համար ծառայում են որպես հավաստի և վստահելի աղբյուր։
Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական մարտահրավերները, ի թիվս այլնի՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր գործողությունների ծրագրի մշակման ընթացքին, իրավունքի գերակայության ապահովմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ատելության խոսքի դեմ համապարփոակ քաղաքականության մշակման և իրականացման կարևորությանը։
Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը և նախանշել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ»:

Նմանատիպ նյութեր
1312 դիտում
23:02 11-08-2023
ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը