1411 դիտում
22:52 10-12-2019
Ֆելիպե Սոլան վերահաստատել է ՀՀ-ի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը
Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆելիպե Սոլան (Felipe Solá) ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորեցին երկկողմ հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերը:
Գրիգոր Հովհաննիսյանը և Ֆելիպե Սոլան մտքեր փոխանակեցին Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ և քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները:
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան, իր հիացմունքը հայտնելով հայ ժողովրդի հնագույն պատմության և իր ապագան կերտելու ունակության առնչությամբ, վերահաստատեց Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը:
Նմանատիպ նյութեր
1066 դիտում
21:19 21-04-2023
Անահիտ Մանասյանն ու Անդրեա Վիկտորինը վերահաստատել են հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
685 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը