211652_close_icon
views-count1642 դիտում article-date 23:30 20-04-2023

Պապիկյանների գործով կալանքը վերաճել է պատժի․ փաստաբան

Փաստաբան Ծովինար Կարապետյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. 

ՊԱՊԻԿՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՔԸ ՎԵՐԱՃԵԼ Է ՊԱՏԺԻ 

Սույն քրեական վարույթով մեզ համար արդեն իսկ ակնհայտ է` Լ. Պապիկյանի հարազատներին ԿԱԼԱՆՔԻ տակ  պահելով փորձ է արվում ընկճել վերջինիս, ինչը որպես պաշտպան հայտնում եմ չի' ստացվելու։
Հիշեցնեմ, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ա. Գրիգորյանի վարույթում է գտնվում նախկին ՔՆՆԻՉ Լ. Պապիկյանի և նրա հարազատների վերաբերյալ գործը։

Նախորդ օրը դատարանը Լ. Պապիկյանի հոր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժեց և կալանքի տակ մնալու ժամկետը երկարաձգեց ևս 3 ամսով, ինչն անթույլատրելի է մեր գնահատմամբ, քանի որ առկա են առողջական խնդիրներ, ինչի մասով առաջիկայում կանդրադառնանք։
Նշեմ, որ նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերն արդեն իսկ  սպառվել են։ Դատարանը կայացրել է հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշում։

Առաջիկա դատական լսումները նշանակվել են ապրիլի 28-ին, ժամը՝ 16։30-ին։

Մանրամասները` հաջորդիվ։

Նմանատիպ նյութեր