211652_close_icon
views-count3378 դիտում article-date 22:24 01-08-2018

Զիմբաբվեում ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը վերաճել են զանգվածային անկարգությունների

Զիմբաբվեում ընդդիմության կողմնակիցները չեն համաձայնում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Հերարե քաղաքում ընտրական հանձնաժողովի շենքում մոտ անկարգությունների ժամանակ առնվազն 3 մարդ է սպանվել, երբ զինվորականները ոստիկանության օգնության ցրել են ցուցարարներին՝ օգտագործելով փամփուշտներ: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/08/01/clashes-in-harare-opposition-protesting-election-results]euronews[/url]-ը։ Պաշտոնական տվյալներով, իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատը» ստացել է երկրի խորհրդարանի տեղերի 2/3-ը: Մինչդեռ, նախագահական ընտրությունների արդյունքների մասին հայտարարությունը հետաձգվում է: Ըստ միջազգային դիտորդների, ընդհանուր առմամբ ընտրությունները Զիմբաբվեում տեղի են ունեցել առանց լուրջ միջադեպերի և խախտումների, սակայն այդ թերություններ շարքում նշվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրողների ահաբեկման և թեկնածուներին տրամադրված անհավասար հնարավորությունների մասին վկայող փաստերը:

Նմանատիպ նյութեր