631 դիտում
23:06 20-04-2023
ԵԽ ղեկավարությունը պետք է գործի ի շահ առավել խոցելի վիճակում գտնվող մարդկանց խմբերի, այլ ոչ թե առաջնորդվի քաղաքական նպատակահարմարության սկզբունքով․ ԱՀ ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների:
Այս առնչությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցադրում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, թե ինչպիսի ակնկալիքներ կան, մասնավորապես, Եվրոպայի խորհրդից՝ կազմակերպություն, որը լիազորված է պաշտպանելու մարդու իրավունքներն իր ողջ աշխարհագրական տարածքում՝ ներառյալ նաև Արցախը։
Ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման շրջանակներում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը և բոլոր անդամ-պետություններին՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետագա խախտումները։
– Արձագանքելով իրավիճակին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների հանձնակատարը և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները հանդես են եկել հայտարարություններով՝ կոչ անելով բացել միջանցքը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել։ Ընթացիկ հարցերի շուրջ հունվարին կայացած քննարկումներից հետո՝ Խորհրդարանական վեհաժողովում պատրաստվում է «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքների վերացումը» խորագրով զեկույց։ Միևնույն ժամանակ, մենք խորապես հիասթափված ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հասցեական կոչի բացակայությամբ, ով 2022 թ․ դեկտեմբերի 15-ին արված շատ թույլ հայտարարությունից հետո որոշեց լռություն պահպանել՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման և Արցախի էթնիկ զտման հրապարակայնորեն հայտարարված նպատակի պայմաններում»,- նշել է ԱԺ նախագահը։
Ա. Թովմասյանի խոսքով՝ մինչ բոլոր առաջատար միջազգային իրավապաշտպանները շարունակում են ահազանգել և կոչ անել շտապ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն հեռու է մնացել մարդու իրավունքների այս ճգնաժամից՝ դրսևորելով երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցում իր պաշտոնեական պարտականությունների կատարման և ընդհանրապես կազմակերպության մանդատի իրականացման նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին։
«Նման բարձրաստիճան պաշտոնյաների լռությունն ու անգործությունը հավասարազոր է համաձայնության, եթե ոչ հանցակցության, այն դեպքում, երբ Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմի և նրա պետական ապարատի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների, արմատավորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման պայմաններում ավելի քան հարյուր հազար մարդ Եվրոպայի խորհրդի տարածքում մնում է լքված։ Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը ի վերջո պետք է հավատարիմ լինի կազմակերպության իդեալներին և արժեքներին և գործի ի շահ առավել անբարենպաստ և խոցելի վիճակում գտնվող մարդկանց խմբերի, այլ ոչ թե առաջնորդվի քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։
Մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը չպետք է զոհաբերվեն տնտեսական և քաղաքական ամոթալի հաշվարկներին։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման յուրաքանչյուր նոր օր ամոթի և այդ հանցագործության թողտվության ևս մեկ օր է նրանց կողմից, ովքեր ունեն պաշտպանության միջազգային մանդատ և դրա համար անհրաժեշտ գործիքակազմ, բայց գերադասում են չգործել։ Կրկնում ենք Եվրոպայի խորհրդին և նրա ղեկավարությանն ուղղված մեր կոչը գործել վճռականորեն՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության: Նախարարների կոմիտեից ակնկալում ենք միանշանակ քաղաքական գնահատական Ադրբեջանի բարբարոսական գործողություններին, ինչպես նաև նրա ողջ գործիքակազմի օգտագործումը, ներառյալ փաստահավաք առաքելության իրականացումը՝ վերջ դնելու էթնիկ զտման քաղաքականությանը և պատասխանատվության ենթարկելու Բաքվին իր կանոնադրական, անդամակցային և կոնվենցիոն պարտավորությունները չկատարելու համար»,- ասել է Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ մինչ Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է իր 4-րդ գագաթնաժողովին, նա պետք է գործնականում ցույց տա, որ մարդու իրավունքները համընդհանուր են և, որ կազմակերպության կողմից հռչակված արժեքները քաղաքական և տնտեսական շահերից վեր են դասվում։

Նմանատիպ նյութեր
822 դիտում
17:41 13-04-2020
Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները. նրանք գտնվում են առավել խոցելի պայմաններում
2041 դիտում
11:54 02-01-2021
Մհեր Հակոբյան. Ունենք մի իրավիճակ, երբ կա անհատի շահ և կա պետության շահ
Այս բաժնից
742 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
889 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
697 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը