211652_close_icon
views-count13458 դիտում article-date 22:33 26-06-2019

Վարչապետը դեռ հնարավորություն ունի շտկել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ասել՝ Վահե ջան, առաջնորդվի՛ր Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ․ Արթուր Ղազինյան. Tert.am

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ կապված Սահմանադրական դատարանի հետ, այլ պետություններում եղել է, թե՝ ոչ։ Նա [url=https://www.tert.am/am/news/2019/06/26/%C2%A0Arthur-Ghazinyan/3035457?fbclid=IwAR0bFylXb5D5EuCWuEQdJzZM9QUbEmBS4NXydtwctGaQ9EaWAl4MsgksYNc]Tert.am[/url]-ի հետ զրույցում նկատեց, որ 180-ից ավել պետություններ կան և բոլորի պրակտիկան դժվար է ուսումնասիրել։ Միևնույն ժամանակ չբացառեց, որ նման դեպքեր կարող են գրանցված լինել հետամնաց պետություններում։ «Կարող են գտնվել աֆրիկյան պետություններ կամ 2-րդ, 3-րդ կարգի պետություններ, որոնց համար իրավունքի գերակայություն, սահմանադրականություն, սահմանադրական իրավունք և այլ նման կատեգորիաներ չկան։ Նրանց մոտ միգուցե նման բան եղել է, բայց իրեն հարգող պետությունը, իշխանությունը երբեք նման ձևով դատական իշխանության վրա չէր հարձակվի, սա ակնհայտ հարձակում է ու անընդունելի»,- ասաց նա։ Ղազինյանն իշխանության նման գործելաոճի նպատակները չի հասականում։ Նրա գնահատմամբ՝ իշխանության մի թևը փորձում է իր ունեցած պատկերացումները թելադրել ամբողջ իշխանությանը, բայց, ըստ նրա, ներսում կան դիմադրության օջախներ։ Նրա կարծիքով՝ իշխանության ներսում էլ հասկանում են, որ ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, իրավական չէ, բայց դեռևս հետ քայլ իշխանությունը չի անում։ «Ներկայումս ընթանում է գործընթաց, դեռևս այն չի հանգուցալուծվել, հայտարարությունն արված է, բայց այն հետ չի կանչվել, չի ասվել, որ «ես սխալվել եմ, իհարկե, ես չեմ կարող իրականացնել ՍԴ նախագահի լիազորությունները»։ Տեսնենք, թե սա ուր կգնա, բայց մի բան միանշանակ է՝ իրավունքն ու Սահմանադրությունը ստատիկ են, և այդ առումով՝ իրավաբանական հանրույթը հավատարիմ մնաց իր սկզբունքներին, իր մասնագիտական որակներին ու չդավաճանեց արժեքները։ Հատուկենտ մարդիկ էին, որոնք շատ մեծ վերապահումով փորձեցին դրական լույսի ներքո մեկնաբանել այն, ինչ ասաց Վահե Գրիգորյանը, բայց, իհարկե, շատ խոցելի դիրքորոշում ունեն»,- շարունակեց Արթուր Ղազինյանը։ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է ՀՀ-ում, իրականում, հանդիսանում է իրավական անվտանգության լրջագույն մարտահրավեր, որի առջև ՀՀ-ն կանգնած է արդեն մեկ տարի։ Արթուր Ղազինյանը շեշտեց, որ ամեն օր խախտվում են Սահմանադրության, ինչպես նաև օրենքների տարբեր դրույթներ։ «Այսօր ժողովո՞ւրդ, թե՞ սահմանադիր կարգի հարաբերակցություն՝ այս առումով խնդիր կա, քանի որ փորձ է արվում մեկը մյուսից բարձր դնել։ Շատ է շահարկվում ժողովրդի անունը, թերևս, սա այսօրվա իշխանությունների բրենդն է, որ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն է և այլն: Այսինքն՝ հնչեցվում են բառեր, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն կառավարության ու իշխանության ամենօրյա գործունեության հիմնական ուղենիշից։ Թե ինչպես այս իրավիճակը կհարթի իշխանությունը, կարծում եմ, որ դա իշխանության խնդիրն է, ոչ թե մեր: Եթե կորոշի գնալ մինչև վերջ, ապա լուրջ վարկանիշային հարված կլինի այսօրվա իշխանությանը։ Եթե ինչ-որ մի պահ կանգ առնեն ու տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում, վերաիմաստավորեն անցյալը, նայեն դեպի ապագա, ապա հնարավոր է, որ բան փոխվի։ Չգիտեմ, թե այսօրվա իշխանությունն ինչքանով է ունակ սա անելու, բայց սա պիտի արվի»,- շարունակեց Ղազինյանը։ Վերջինս նկատեց, որ իրավաբանական ու մասնագիտական հանրույթը ստեղծված իրավիճակին հստակ տվել է իր բացասական գնահատականը։ Նա նշեց, որ այս խումբը շատ լավ հիշողություն ունի, և ՀՀ օրենքների ոտնահարումը, ինչպես նաև մայիսի 19-20 դատարանների նկատմամբ ոտնձգությունը չի մոռացվի և ամեն պատեհ առիթով անընդհատ կդրվի իշխանության առաջ։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/06/26/%C2%A0Arthur-Ghazinyan/3035457?fbclid=IwAR0bFylXb5D5EuCWuEQdJzZM9QUbEmBS4NXydtwctGaQ9EaWAl4MsgksYNc]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր