211652_close_icon
views-count967 դիտում article-date 15:41 20-04-2023

Ադրբեջանը չպետք է փորձի Իրանի համբերությունը․ իրանցի պաշտոնյա

ԻԻՀ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը Բաքվի իշխանություններին հորդորել է չփորձել Իրանի համբերությունը: Հաղորդում է parstoday.ir-ը։

Շահրիար Հեյդարին ասել է. «Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է: ԻԻՀ-ն առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի  կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության  տակ»: 

Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախություն  ու ուշադրություն դարձնել  ներքին հնարավորություններին, իսկ այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել։

Հեյդարին ասել է. «Իրանն օտար երկրների փոխարեն մշտապես կենտրոնացել է տարածաշրջանային կարողությունների վրա, այդ թվում ուշադրություն դարձրել հենց Ադրբեջանին: Իսկ սպառնալիքները, մեր կարծիքով, մանկամտություն են և անկարևոր: Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս չփորձել Իրանի համբերությունը»։

Նմանատիպ նյութեր