211652_close_icon
views-count1655 դիտում article-date 22:45 04-10-2022

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա. Արմենպրես

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի:

«Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս միջանցք ունենալ դեպի Նախիջևան առանց որևէ խոչընդոտի ու երկարաժամկետ երաշխիքով, և էներգետիկայի տարանցման միջանցք հաստատել ուղղակիորեն Կասպից ծովից դեպի Թուրքիա՝ իր դաշնակիցների համակարգմամբ»-ասել է Հեդայաթին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր