211652_close_icon
views-count925 դիտում article-date 23:00 19-04-2023

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել. Սամվել Բաբայան․ tert.am

Tert.am-ը գրում է․ «Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։

Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները ․

«Ադրբեջանի նախագահը ինչ ուզումա ասի, բայց մենք ապրելու ենք Արցախում, ապրելու ենք անկախ, մեր հռչակագրի ու ժողովրդի ընտրած ճանապարհով, պաշտպանելու ենք մեր երկիրը։ Ալիևը պետք է լուրջ նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ ես հրավիրում եմ Բաքու։ Բայց քանի որ նա դեռևս խորը չի գիտակցում Արցախը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերվում։

Ադրբեջանական կողմը անկեղծ չի, պետք է հստակեցնի բանակցային թեման։ Առաջարկել էի, որ արցախյան կողմը ձևակերպի այն կետերը, որոնք փոխվստահություն են ներշնչելու երկու կողմին։ Դրանից հետո լսել ադրբեջանցիներին, եթե նրանք կընդունեն այդ կետերը, նոր խոսենք այլ հարցերի շուրջ։ Ադրբեջանը վերջիցա սկսում խոսելը, առանց փոխվստահություն ձեռք բերելու, ասում է պետք է անեք այս կամ այն բանը։ Արցախի հետ վերջնագրով խոսելը լավ բանի չի բերում, խորհուրդ կտայի որ սկսեն փոխվստահությունից»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր