1785 դիտում
16:39 22-01-2019
Մակրոնը եւ Մերկելը Ախենում նոր պայմանագիր ստորագրեցին համագործակցության եւ ինտեգրացման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին գերմանական Ախենում նոր պայմանագիր են ստորագրել համագործակցության եւ ինտեգրացման մասին, որը դրույթներ Է բովանդակում արտաքին քաղաքականության, տնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, մշակույթի ու կրթության, կլիմայի եւ սահմանամերձ տարածքների բնագավառում երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պայմանագրում նաեւ խոսվում Է այն մասին, որ Գերմանիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության ընդունումը «ֆրանս-գերմանական դիվանագիտության գերակայությունն Է»:
Ախենի համաձայնագիրը հենվում Է 1963 թվականի Ելիսեյան պայմանագրի վրա, որը մեծապես նպաստեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմական հաշտեցմանը: Ելիսեյան պայմանագիրը, որը Շառլ դե Գոլի եւ Կոնրադ Ադենաուերի կողմից 56 տարի առաջ ստորագրվել Է Փարիզում, պարտավորեցնում Էր երկու երկրների իշխանություններին՝ կանոնավոր կոնսուլտացիաներ անցկացնել արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, անվտանգության, ինչպես նաեւ երիտասարդական ու մշակութային քաղաքականության հարցերի շուրջ: Նոր պայմանագրի նպատակը երկու երկրների հետագա մերձեցումն Է եւ այն մարտահրավերներին նախապատրաստվելը, որոնց նրանք բախվում են 21-րդ դարում: Պայմանագիրը, որի տեքստը տարածել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, բովանդակում Է 7 գլուխ եւ 28 հոդված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ նյութեր
928 դիտում
23:00 19-04-2023
Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել. Սամվել Բաբայան․ tert.am
Այս բաժնից
733 դիտում
22:45 02-05-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից
643 դիտում
22:21 02-05-2024
Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով
580 դիտում
22:08 02-05-2024
Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը