Այս պահին բացառում եմ, որ ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջան, տեղի է ունեցել մարդասպանություն․ Արմեն Խաչատրյան
Չեմ կարող ասել` ինչ խնդիր է եղել, երեկ մի քանի զանգ եմ արել Տեղ համայնք ու ասել են, որ առանձնակի բան չի եղել, վիճաբանություն է եղել, չեմ ուզում այդ վիճաբանությունը հիմա այստեղ մեկնաբանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տեղ գյուղի ավագանու անդամին ծեծի ենթարկելու դեպքին, ասաց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հարցին՝ տեղյա՞կ է, որ վիճաբանության հետևանքով 23-ամյա երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, պատգամավոը բացասական պատասխան տվեց՝ տեղյակ չէ:
Խոսելով վեճի հիմնական պատճառների մասին՝ Խաչատրյանն ընդգծեց․
«Տեղը սահմանամերձ գոտի է, այդ ժողովուրդը շատ բան է տեսնում, շատ բան է քննարկում, վիճաբանություն էլ կլինի, քննարկում էլ կլինի, տարաբնույթ ընկալումներ կան տարաբնույթ հարցերի շուրջ։ Ընդհանրապես սահմանը պաշտպանում է սահմանապահ զորքը կամ մեր ԶՈՒ-ն, գյուղացին սահման չի պաշտպանում, բայց սահմանապահ գյուղում քաղաքացիական հասարակությունն ամբողջությամբ պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի»։
Անդրադառնալով Հայաստանի տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներին փոխանակելու հնարավոր գործընթացին՝ Խաչատրյանը նշեց․
«Ինչ գործընթացներ կընթանան, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ քննությունը դատախազությունում ու Քննչական մարմիններում չի ընդհատվելու, մինչև վերջ գնալու է, արարքը որակվելու է ու հանացագործը դատի է տրվելու։ Այս պահին բացառում եմ, որ նրան կվերադարձնեն Ադրբեջան, տեղի է ունեցել մարդասպանություն, դա պետք է պարզվի ու գնահատական տրվի»։