211652_close_icon
views-count1045 դիտում article-date 12:45 17-04-2023

ԱՄՆ-ն Սիրիայում սպանել է ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդին, որն ահաբեկչություններ էր ծրագրում Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում

Ամերիկյան ուղղաթիռը հարվածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդին։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի վաղ առավոտյան Սիրիայի հյուսիս-արևելքում Միացյալ Նահանգների զինուժի ուղղաթիռի հարձակման թիրախ է դարձել բարձրաստիճան ղեկավարը, որը նաև ահաբեկչական գործողություններ ծրագրողներից մեկն էր: Այս մասին հաղորդել է CNN-ը։

«Մենք կարծում ենք, որ հարձակումից սպանվել է Սիրիայում ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարն ու օպերատիվ ծրագրողը, որը պատասխանատու էր Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ ծրագրելու համար», - ասել է գնդապետ Ջո Բուչինոն:

Բուչինոն ասել է, որ երկու այլ զինված անձ նույնպես սպանվել է հարձակման ժամանակ:

Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ ռեյդի ընթացքում ամերիկյան զինուժից ոչ ոք չի վիրավորվել ու ոչ մի ուղղաթիռ չի խոցվել:

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ն ուղղաթիռով հերթական գրոհի ժամանակ Սիրիայի արևելքում գերի էր վերցրել ԻՊ-ի մի զինյալի և նրա երկու համախոհի, հայտնել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը:

Նմանատիպ նյութեր