ԻՊ-ը ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում և ԱՄՆ-ում. ԱՄՆ Պետդեպ
Ծայրահեղական խմբավորումները նոր ահաբեկչություններ են ծրագրում իրականացնել Եվրոպայում և ԱՄՆ-ում, նախազգուշացրել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, հաղորդում է TASS-ը:
«Ստացել ենք տեղեկություն, որը վկայում է այն մասին, որ «Իսլամական պետություն», «Ալ-Քաիդա» կազմակերպությունները և նրանց հետ համագործակցող այլ ահաբեկչական խմբավորումներ ահաբեկչական ծրագրեր են մշակում Միացյալ Նահանգներում և Արևմտյան Եվրոպայում»,-նշված է Պետդեպի տարածած հայտարարության մեջ:
Ամերիկյան արտաքին գերատեսչությունը նշել է, որ ծայրահեղականները կարող են օգտագործել սովորական զինատեսակ և զանգվածային ոչնչացման զենք և հարձակումներ գործել ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր շահերին հարվածելու նպատակով: