1366 դիտում
20:13 16-04-2023
Մինչ հասարակությունը քննարկում է դրոշի պատմությունը, Թուրքիայում երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը. Ծառուկյան
Մինչ հայ հասարակությունը բաժանված երկու մասի քննարկում է դրոշի հայտնի պատմությունը, Թուրքիայում մեր մարզիկների շնորհիվ այս պահի դրությամբ արդեն երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը և հնչեց մեր հիմնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Արթուր Դավթյանը Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկի, իսկ Վահագն Դավթյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Շնորհավորում եմ մեր տղաներին։
Ինչո՞ւ եմ հատուկ սա կարևորում. Որովհետև սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործին ճիշտ կպնելու, գրագետ մոտեցման դեպքում, լավ աշխատանքի դեպքում՝ հաջողություն անպայման լինում է։ Ու ոչ միայն սպորտում։ Կար մի լավ կարգախոս՝ Մեր խոսքը գործ է»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
2056 դիտում
16:31 16-04-2023
Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց եռագույնը. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը
Այս բաժնից
2029 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր