Հյուսիսկորեական պարեկանավը նախազգուշական կրակոցների է արժանացել
Հարավային Կորեայի ԶՈՒ հայտարարել են, որ նախազգուշական կրակոցներ են արձակել հյուսիսկորեական պարեկանավը հեռացնելու համար, որը չինական ձկնորսանավը հետապնդելով՝ ժամանակավորապես հատել է երկու երկրների միջև վիճարկելի արևմտյան ծովային սահմանը, տեղեկացնում է The Associated Press-ը։
Թեև Հյուսիսային և Հարավային Կորեաների նավերի միջև փոխհրաձգություն չի եղել, բայց հարավկորեական արագընթաց նավը, արձագանքելով ներխուժմանը, վատ տեսանելիության պայմաններում բախվել է չինական ձկնորսանավին, ինչի հետևանքով հարավկորեական ծովայիններից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։
Ներխուժումը տեղի է ունեցել տարածաշրջանում առկա լարվածության մթնոլորտում։
Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով աշխատող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, որը կատարելագործման դեպքում Հյուսիսային Կորեան կզինի ավելի հզոր և դժվար հայտնաբերվող զենքով, որն ուղղված կլինի ԱՄՆ-ի մայրցամաքային մասի վրա։
Հաջորդ շաբաթ հարավկորեական և ամերիկյան զինվորականները հերթական համատեղ զորավարժանքը կանցկացնեն, որին մասնակցելու է շուրջ 110 ռազմական ինքնաթիռ, ներառյալ ժամանակակից F-35 կործանիչները։ Սեուլի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդային վարժանքները սկսվելու են երկուշաբթի և շարունակվելու են մինչև ապրիլի 28-ը։