211652_close_icon
views-count6965 դիտում article-date 12:51 16-04-2023

Համոզված եմ՝ իրականացվող բարեփոխումները ոստիկանությանն օժտելու են նոր մտածողությամբ. Արամ Հովհաննիսյանի ուղերձը

ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ, որում նշված է.
 
«ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից և անձամբ ՆԳՆ ոստիկանության ողջ անձնակազմին շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:
 
Ոստիկանության խնդիրն է՝ պահպանել հասարակական կարգը և պայքարել հանցավորության դեմ՝ պաշտպանելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
 
Համոզված եմ, որ այսօր իրականացվող արմատական բարեփոխումները ոստիկանությանն օժտելու են նոր մտածողությամբ, ոստիկանի գործի արդիական ընկալումով, և դուք առավել ջանքով եք շարունակելու ծառայությունը հանուն օրենքի գերիշխանության և հասարակության անվտանգության:
 
Այդ նպատակին է միտված ոստիկանության գործունեությունը:
 
Այդ առաքելության ճանապարհին՝ հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել են մեր հարյուրավոր զինակիցներ:
 
Մեր սրտում միշտ վառ է նրանց պայծառ հիշատակը և համոզմունքը, որ ոստիկանության հաջորդ սերունդները հավատարիմ կլինեն նրանց սխրանքին:
 
Այս վստահությամբ՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
 
Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:
 
Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր ու հուսալի թիկունք են իրենց հարազատների համար:
 
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում ու վստահում են ոստիկանությանը, որոնց համար Ոստիկանի օրը նաև իրենց տոնն է:
 
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»:

Նմանատիպ նյութեր