Արմեն Սարգսյանը ցավակցել է ՖԻԴԵ-ի նախկին փոխնախագահ Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում իմ ավագ գործընկերոջ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՖԻԴԵ-ի նախկին փոխնախագահ Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ:
Վանիկ Զաքարյանը գիտնական էր շախմատում և շախմատիստ՝ գիտության մեջ: Նրան ճանաչում էին որպես մաթեմատիկոս գիտնականի և մանկավարժի:
Միևնույն ժամանակ, նա հայտնի անուն էր շախմատային աշխարհում որպես ուժեղ մարզիկ և հմուտ կազմակերպիչ: Ցավակցության և մխիթարանքի խոսքերս եմ հղում Վանիկ Զաքարյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»։