211652_close_icon
views-count1960 դիտում article-date 10:28 15-04-2023

Իմ ցանկությունը եղել է անել այն, որ ՀՀ մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը. Արամ Նիկոլյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը որ երբեւիցէ չի հարում որեւէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը եւ տեսլականը այս ամեն ինչի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դիզայներ Արամ Նիկոլյանը՝ մեկնաբանելով նախօրեին  իր քայլը, երբ Երեւանում անցկացվող  ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշն էր այրել:

«Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւոր բանը, որ  երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր որ մտածում են, որ կարող է  իմ արարքը կարող է վատ կերպով անդրադառնա սահմանում կանգնած մեր տղաներին: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում  են այդ սահմանը՝ լինելով ՀՀ քաղաքացի: Ես վստահ եմ, որ եթե կան նման մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի չանեի որովհետեւ, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրոշն ու փարատվեն դրանով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին իրեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր