211652_close_icon
views-count796 դիտում article-date 00:21 31-05-2026

Այս մարդիկ Ադրբեջանի ցանկությունը Սամվել Կարապետյանի մասով էլ են կատարել. Արամ Վարդևանյան

«Վերջին շրջանում մեր հայրենակիցներին, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին, ասում են՝ ինչո՞ւ դուք չեք զոհվել։ Այս ամեն ինչն արդեն կարմիր գիծ է, այս վարքագիծն այն մասին է, որ այս մարդիկ պետք է հեռանան»,- «Ուժեղ Հայաստանի»՝ Գյումրիում ընթացքող նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության պատգամավորության թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ովքեր գալիս, նման մտքեր են ասում, նրանք Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ չեն։ «Սամվել Կարապետյանը Արբեջանի կողմից հայտարարվել է հետախոզվող, ու այս իշխանություններն Ալիևի ցանկությունն այս մասով էլ են կատարում, և Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է»,- ընդգծեց Վարդևանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր