769 դիտում
16:39 13-04-2023
Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար 480 մլն դրամ կհատկացվի
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը:
Ըստ հիմնավորման՝ մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։ Հզոր օդափոխիչների բացակայության հետևանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի։
Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է արտակարգ և վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում՝ մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։ Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թվականին և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
610 դիտում
17:51 05-05-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
613 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
682 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք