ՆԱՏՕ-ի 2 նավեր` գերմանական FGS Mecklenburg-Vorpommern և պորտուգալական NRP Bartolomeu Dias ֆրեգատները, կժամանեն Հելսինկի
Հյուսիսատլանտյան դաշինքի երկու ֆրեգատներ չորս օրով Ֆինլանդիայի մայրաքաղաք կժամանեն Բալթիկ ծովում անցկացված վարժանքներից հետո: Նման հայտարարություն է հրապարակել Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը։ Տեղեկացնում է ria.ru-ն:
«ՆԱՏՕ 1 մշտական ծովային խմբի կազմից (SNMG1) երկու ֆրեգատ Հելսինկիում կգտնվեն 2023 թ. ապրիլի 13-ից 16-ը: Ժամանելուց առաջ նրանք զորավարժությունների են մասնակցել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ դրանք գերմանական FGS Mecklenburg-Vorpommern և պորտուգալական NRP Bartolomeu Dias ֆրեգատներն են։
«Երկու ֆրեգատներն էլ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, Ֆինլանդիայի առափնյա նավատորմի նավերի հետ միասին վարժանքներ են անցկացրել Ֆիննական ծոցում: Զորավարժություններին մասնակցել են FNS Purunpää, FNS Raahe և FNS Porvoo ֆիննական նավերը»,- հստակեցվում է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել ապրիլի 4-ին։ Սրանք Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի առաջին զորավարժություններն էին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցումից հետո: