1766 դիտում
16:14 24-12-2022
Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները. Տիգրան Ավինյան
Ինչպես և խոստացել էինք, գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել ենք Թեգետա մոթորս ընկերության ղեկավարությանը. Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները:
Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին արդեն այս գարնանը»,- գրել է նա:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
13:22 24-11-2022
12 մետրանոց գերմանական MAN ավտոբուսները շուտով կլինեն Երևանում. Տիգրան Ավինյան
1261 դիտում
15:57 30-04-2023
MAN մակնիշի 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին
Այս բաժնից
664 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան