211652_close_icon

Շիրակի մարզում ձյուն է տեղում․ Լարսը բաց է

views-count970 դիտում article-date 11:25 13-04-2023
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ որ Հայաստանի Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհր։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված, ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Շիրակի մարզում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր