Տեղում զոհված Մկրտիչը նոր էր գումարտակի հրամանատար նշանակվել, Թալինից էր, 2 անչափահաս դուստր ուներ․ 24news.am
Փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը հրաշալի տղա էր, հայրը երկար տարիներ Թալինի զինկոմիսարիատում է աշխատել, հայրենասեր, բարձր ինտելեկտով տղա էր։ Այս մասին 24News-ին ասաց Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը՝ խոսելով Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված, գումարտակի հրամանատար Մկրտիչ Հարությունյանի մասին։
Սափեյանն ասաց, որ տեղեկություն չունի Հարությունյանի զոհվելու մանրամասներից։ 33-ամյա Հարությունյանն ամուսնացած էր, ունի 2 անչափահաս դուստր։ «Նորմալ ապրում էին, եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ էր գումարտակի հրամանատարի պաշտոնը ստացել»,- պատմեց Թալինի համայնքապետը։ Սափեյանն ասաց, որ ընտանիքը նաեւ այգեգործությամբ էր զբաղվում։ Անդրադառնալով շփման գծում իրավիճակին՝ Թալինի ղեկավարն ասաց, որ հանգիստ է։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։