1087 դիտում
10:13 12-04-2023
Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը կարգավորվել է. պետնախարար
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը կարգավորվել է: Կառավարության համապատասխան որոշման մեջ 20.12.2022թ. կատարվել էր փոփոխություն, որով վերանայվել էր 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման կարգն ու պայմանները, ինչը որոշակի խնդիրներ էր առաջացրել ուսանողների համար:
ԱՀ կառավարության հիշյալ որոշման մեջ կրկին կատարվել է փոփոխություն և 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման համար սահմանվել են նույն պայմաններն ու կարգը, որը գործում էր տվյալ ժամանակահատվածում:
«Միաժամանակ ուզում եմ նշել, որ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը պետք է հետապնդի ուսումնական գործընթացի արդյունարարությունը բարձրացնելու, ուսանողի կողմից գիտելիք ստանալու մոտիվացիան ուժեղացնելու, առավել բարձր մասնագիտական ու որակական հատկանիշներով օժտված կադր ձևավորելու նպատակ, մինչդեռ գործող կարգով սահմանված իրավակարգավորումները բավարար չեն այդ նպատակն ապահովելու համար, ուստի նախատեսված ծրագիրը գործելու է մինչև 2022-2023թթ. ուսումնական տարվա ավարտը, որից հետո պետք է մշակվի ու իրագործվի առավել խորը հետազոտությունների ու վերլուծությունների վրա կառուցված գիտակրթահեն նոր ծրագիր»,-հայտնել է պետնախարարը:

Նմանատիպ նյութեր
2783 դիտում
16:31 26-04-2019
«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ
3494 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
Այս բաժնից
5599 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
811 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ