211652_close_icon
views-count1234 դիտում article-date 18:45 11-04-2023

Որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում․ «Սպուտնիկ Արմենիա»

Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս պահին ադրբեջանական կողմից հրետակոծությունը Տեղի շրջանում շարունակվում է։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չկան` զինվորներ են բոլորը։ Մեկ տասնյակի չի հասնում վիրավորների թիվը։ Իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա հստակ է, որ 3 զոհ կա»,-ասել է Գրիգորյանը։

Սոթքի բնակիչներից մեկն էլ Sputnik Արմենիա-ի հետ զրույցում հայտնել է, որ կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում, հանքի հատվածում։

Նմանատիպ նյութեր