211652_close_icon
views-count1117 դիտում article-date 19:32 10-04-2023

Կարո Փայլանը ներառված չէ պատգամավորի թեկնածուների ընտրացուցակում

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու։

«Ես իմ կուսակցության կողմից որպես թեկնածու չեմ առաջադրվի։ Հաջողություն մեր բոլոր թեկնածուներին։ Հաղթանակ (քրդերեն)»։

Նշենք, որ Թուրքիայի քաղաքական կուսակցություններն ապրիլի 9-ին  Բարձագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել թեկանծուների ցուցակները։

 

Նմանատիպ նյութեր