757 դիտում
14:45 10-04-2023
Իրանում հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը
Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը չեն ծառայում որևէ երկրի շահերի, իսկ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու համար հարկավոր է շարունակական երկխոսություն: Նման հայտարարություն է արել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածություն է ստեղծում, ինչից կօգտվեն տարածաշրջանի անվտանգության և կայունության թշնամիները», - մեջբերել է նրա խոսքը Press TV-ն:
Շամխանին հավելել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու «կոշտ մոտեցմանը» պետք է փոխարինեն շարունակական երկխոսությունը և շփումները:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Կովկասում զգայուն ժամանակաշրջան է, և հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը:
«Տարածաշրջանի բոլոր կողմերին Իսլամական Հանրապետության կարևորագույն խորհուրդներից են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և տարածաշրջանային մարտահրավերները խաղաղ ճանապարհով կարգավորելու համատեղ ջանքերը», - նշել է Շամխանին։
Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, Արմեն Գրիգորյանն իր հերթին շեշտել է, որ Իրանը «կարևոր դեր» է կատարում Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին Իրանում աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Նմանատիպ նյութեր
3523 դիտում
23:06 15-10-2020
Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից
Այս բաժնից
682 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր
664 դիտում
15:51 26-11-2024
Նոյեմբերին Լիբանանում ամեն շաբաթ զոհվել է մոտ 250 մարդ. ՄԱԿ
766 դիտում
14:29 26-11-2024
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով