3526 դիտում
23:06 15-10-2020
Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: [url=https://armenpress.am/arm/news/1031716.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին Պոմպեոն ասել է հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:
«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել է Պոմպեոն:
Պետքարտուղարը հավելել է, որ այդ հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, որի լուծումը պետք է տեղի ունենա բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով:
«Դա երկար ձգվող հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել: Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»,- ասել է պետքարտուղարը:
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
20:43 01-01-2020
Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեան կվերադառնա երկխոսությանը
757 դիտում
14:45 10-04-2023
Իրանում հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը
7572 դիտում
20:14 11-03-2016
Մոտ ժամանակներս հայերը ևս կկարողանան Եվրոպա գնալ առանց վիզաների. Պ. Սվիտալսկի
Այս բաժնից
931 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
586 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2086 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել