211652_close_icon
views-count1009 դիտում article-date 23:35 09-04-2023

Արմեն Գրիգորյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր