211652_close_icon
views-count143076 դիտում article-date 14:06 07-04-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Արաբկիրում, Մեծն Նժդեհի ասած՝ «հայի տականքը» վնասել է Ղազախստանում հայտնի հայ գործարարի նոր կառուցվող 4 հարկանի առանձնատունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծն Նժդեհը երբ ասում էր՝ «հայի տականքը» ուրիշ է, այսօր մարգարեական է դարձել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 05։15-ի սահմաններում 2 քաղաքացի «կապիշոնով» գլուխները փակած մոտեցել են Արաբկիր վարչական շրջանի 53 փողոցի նոր կառուցվող թիվ 24 տանը և քարեր, կասկածելի ներկով ու յուղով իրեր են նետել շենքի ուղղությամբ։ 

Բարեբախտաբար՝ ներսում գտնվող աշխատակիցները չեն տուժել։ Այդ պահին նրանք քնած են եղել, սակայն արթնացել են քարերի հարվածներից։

Պոլիէթլիային տոպրակներով նետված այդ կասկածելի ներկն ու յուղը ամբողջովին վնասել են տան ճակատային հատվածը, պարիսպը, ինչպես նաև ապակիները։ Եթե ապակիները լվանալով կմաքրվեն, ապա տրավերտինե քարերի վրայի ներկն ու յուղը չեն մաքրվի, դրանք պետք է քանդվեն և նորերը տեղադրվեն։ 

Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։ 

Դեպքի փաստով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ փչացնելու հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Տունը 3 տարի է՝ կառուցում է բավականին պարկեշտ, հայրենասեր, Ղազախստանում ապրող մեր հայրենակիցը։ Նա Ղազախստանում զբաղվում է գործարարությամբ։ Ու Հայաստանի հանդեպ ունեցած սերն է, որ տուն է կառուցում հայրենիքում։ Ճիշտն ասած՝ չենք կարծում, որ ինքը թշնամիներ կունենա։ Բայց այդ 2 բաշիբոզուկներին եթե բռնեն, իրականությունը ջրի երես դուրս կգա, որովհետև ոչ միայն վստահ ենք, այլ նաև գիտենք ոչ այստեղ, ոչ այնտեղ նա թշնամի չունի։ Ուղղակի՝ մենք էլ ենք ուզում իմանանք՝ ովքեր են էդ 2 ուղեղից թոփալները, որ նման քայլի են դիմել։

Ներսում բանվորներ են եղել, ովքեր սթրես են ապրել, երբ քարերի հարվածից արթնացել ու տեսել են մեծ քարերը պատշգամբներում։ Անգամ՝ քարերից մեկը լռվել է պատշգամբում տեղադրված, որպես պաշտպանիչ ճաղավանդակներ օգտագործվող տրավերտինե սյան արանքում։

Ոստիկանությունը եկավ, քննչականը եկավ, փորձաքրեագետը եվավ։ Արձանագրեցին դեպքը ու գնացին։ Ուզում ենք հավատանք, որ տեսախցիկների այս դարում, երբ ամեն քայլափոխում կամերաներ են դրված՝ կգտնեն դրանց։ Հակառակ դեպքում՝ կարող ենք մտածել, որ այս դեպքն էլ կգնա ու կմիանա չբացահայտված հանցագործությունների շարքին»։ 

Ֆոտոլագրողը հայտնում է, որ դեպքի վայրի զննությանը ներկա են նաև Փաստաբանների պալատի փաստաբաններ Արմեն Հարությունյանը, Սիրակ Պողոյանը, Կարեն Արսենյանը, ովքեր ներկայացնում են «Լեգալ Սի» փաստաբանական գրասենյակը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր