52364 դիտում
17:58 06-04-2023
Երևանի գնդի պարեկների հերթական փայլուն օպերացիան տվեց իր արդյունքը․ վնասազերծվեց մինչև ատամները զինված երիտասարդը, ում մոտ հայտնաբերվեց նաև հատուկ կտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հերթական անգամ ապացուցեցին, որ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ գիշերային շրջագայությունը դրական արդյունք է տալիս։
Նախ կանխվում են բազմաթիվ հանցագործություններ, հայտնաբերվում են օրինախախտ, ոչ սթափ վարորդներ, ապօրինի զենք զինամթերքներ, հետախուզվողներ։
Այսօր ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում դարձյալ հարուստ ավարով «հյուր գնացին» ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Գումարտակի հրամանատաար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ՝ պարեկներ Նարեկ Հակոբյանը, Մուշեղ Խաչատրյանը, Էդիկ Սասունցն ու Մարտին Հակոբյանը «Զինանոց 2023» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակում Մյասնիկյան պողոտայում ժամը 23։20-ի սահմաններում «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ կանգնեցրել են Mazda մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շմշանը, Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը ապօրինի զենք զինամթերք է կրում և նրան տաք հետքերով հայտնաբերելու համար ՊԾ Երևանի գնդի հրամնատար Անդրանիկ Իսախանյանի, հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ իրականացվում է «Քեզ չի փրկի հատուկ կտրոնը» օպերացիան։
ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշի պարեկներից Mazda-ի վարորդը՝ Երևանի բնակիչ 26-ամյա Գոռ Հակոբյանը, չի կարողանում խույս տալ։
Նրան պարեկները տեղափոխում են Ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ եղած պայուսակից հայտնաբերվել է 1 հատ «Բրաունինգ ԳՊԴԱ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Բոկեռ» գրառմամբ ծալովի դանակ՝ ընդհանուր 13 սմ երկարությամբ, հագին եղած կոշիկի միջից հայտաբերվել է «Նորթ Ամերիկա 22 Շորտ» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և Արցախի Հանրապետության ոստիկանության հատուկ կտրոն:
Mazda մակնիշի ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15448 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35630 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց