Սա հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն գնալը չթույլատրելու մասին
Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԼՂ-ի գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված: Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակոց միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղեւորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ:
Այս փաստագրված պատմությունը եւս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները եւ այդ գնահատականներն առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշման ֆոնին, որի համաձայն Ադրբեջանը պետք է ձեռնմարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար: Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում եւ մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,- հայտարարեց Փաշինյանը: