211652_close_icon
views-count20114 դիտում article-date 16:04 05-04-2023

Հրդեհ Երևանում՝ Նաիրի Զարյան փողոցում գտնվող չբնակեցված սեփական տանը․ ժամանել է հրշեջների 3 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան 19 շենքի հարևանությամբ սեփական չշահագործվող տուն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության մայոր Արթուր Գասպարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ 

Որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները  չհավաքվեն և չխոչընդոտեն հրշեջների աշխատանքը, տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Արսեն Հովհաննիսյանն ու Գագիկ Եսոյանը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տարածքային տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր