ՆԱՏՕ-ի դուռը պետք է բաց լինի Վրաստանի համար. եվրախորհրդարանական
Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՆԱՏՕ-ի դուռը պետք է բաց լինի նաև Վրաստանի համար։
Ֆոտիգան նշել է, որ իրենք ողջունում են Ֆինլանդիային՝ որպես Դաշինքի 31-րդ անդամ. ՆԱՏՕ-ն Ֆինլանդիան կդարձնի ավելի անվտանգ, իսկ ՆԱՏՕ-ն ավելի կուժեղանա։
«Լիովին ազատ ու խաղաղ Եվրոպայի նպատակին հասնելու համար դուռը պետք է բաց լինի Շվեդիայի ու Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի համար»,- գրել է Ֆոտիգան։