«ՆԱՏՕ-ի դուռը նախկինի նման բաց կլինի». Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է բաց դռների քաղաքականություն վարել այն երկրների նկատմամբ, որոնք ցանկանում են անդամակցել իրեն: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«ՆԱՏՕ-ի դուռը նախկինի նման բաց կլինի, և յուրաքանչյուր երկրի գնահատելու են սեփական արժանիքների համար: ՆԱՏՕ-ի մեջ չմտնող որևէ երրորդ կողմ իրավունք չունի վետո դնել դաշինքի ընդլայնման գործընթացի վրա»,- նշել է Ռասմուսենը և հավելել.
«ՆԱՏՕ-ն շարունակելու է ընդլայնված գործընկերությունն այն երկրների հետ, որոնք ձգտում են անդամակցել դաշինքին, սակայն այն պայմանով, որ նրանք պահպանեն անհրաժեշտ չափանիշները»: