211652_close_icon
views-count1195 դիտում article-date 20:19 04-04-2023

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա հուլիսի 6-8-ը

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 6-8-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Միասին կարող ենք ավելին» խորագրով համագումարներին կմասնակցեն հազարավոր բժիշկներ, բժշկական և առողջապահական ոլորտի մասնագետներ։
Համագումարի առաքելությունն է ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը, քննարկել Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի առջև ծառացած հիմնախնդիրները, սահմանել գերակայություններն, ինչպես նաև նպաստել առողջապահական և բժշկական ոլորտների առաջադիմական փորձի փոխանակմանը և տեղայնացմանը:

Համագումարի գիտական ծրագրին, խոսնակների ցանկին, ինչպես նաև ամբողջական այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ համագումարի պաշտոնական` www.6imca.am կայքում։

Նմանատիպ նյութեր