ԲՀԿ արտահերթ համագումարը տեղի կունենա դռնփակ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մեկ շաբաթից՝ մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարն ըստ թերթի տեղեկությունների՝ տեղի կունենա դռնփակ: Համագումարը անցկացվելու է ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում, որը որը տեղակայված է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տարածքում: Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համագումարին: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի ելումուտն այնպես է կազմակերպվելու, որ լրագրողները հնարավորություն չունենան նրան հարցեր տալու:
Համագումարը դռնփակ անցկացնելու որոշման պատճառն այն է, որ ԲՀԿ վերնախավը կասկածներ ունի, թե իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Իսկ թե ինչպես կավարտվի այդ ամենը, դժվար է ասել: Մինչ այս Հայաստանի քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն սովորություն ուներ իր համագումարները կամ, ինչպես դաշնակցականներն են ասում, ընդհանուր ժողովները դռնփակ անցկացնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։