60307 դիտում
17:49 03-04-2023
«Քանաքեռցի Տույի» և 3 սպանված անձանց շահերը պաշտպանող փաստաբանը հակադարձում է․ մեր կողմը դեմ չէ, որպեսզի դատական նիստերում լրագրողները առանց խոչընդոտի աշխատեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մարտի 31-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քրեական դատարանում 2021 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Քանաքեռցի Տույ» մականվամբ՝ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննության հերթական դատական նիստն էր։
Այն, որ այս գործը մեծ հնչեղություն ունի, ու հանրությունը պետք է մանրամասն իմանա դեպքի իրական շարժառիթները, դա գաղտնիք չէ, քանի որ հանրության մոտ ձևավորվել է կարծրատիպ, թե ինչ-որ պաշտոնյաների միջամտության արդյունքում գործն այլ ընթացք է ստացել, քանի որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրյալներից 2-ին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախորդ իշխանությունների ժամանակ ընդդիմության բազմաթիվ քաղաքական գործիչների դատապարտած, այդ օրերին հայտնի մականանուն ստացած (էթիկայից ելնելով, չենք հրապարակում մականունը) Արմեն Դանիելյանի որոշմամբ ազատ արձակվելու հանգամանքները լիքը կասկածի տեղիք է տվել։
Գլխավոր մեղադրյալներից մեկին էլ դատարանը 40 միլիոն դրամ գրավի դիմաց ազատել է կալանքից, պատճառաբանելով, թե երեխա է ունեցել։
Ու հիմա նրանց շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Սահակյանի միջորդությամբ դատարանը արգելել է դատալան նիստերը լուսաբանող լրագրողների աշխատանքը։
Մեզ տեղեկացրել էին, որ այդ միջնորդությանը կողմ է եղել նաև տուժողների փաստաբանը։ Սակայն երեկ տուժող կողմի փաստաբանը հերքեց, որ իրենք կողմ են եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի նստավայրում շարունակվեց 2021թ-ի նեյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ մեկնարկում էր դատական առաջին նիստը, շատերը կարծում էին, որ դատական կարգադրիչներին ծանր ու պատասխանատու աշխատանք է սպասվում, քանի որ հնարավոր էր դատարանի բակում ու դահլիճում տեղի ունենան լուրջ միջադեպեր:
Երեկ Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետ Գևորգ Պապոյանի և բաժնի պետի տեղեկալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ, դատական կարգադրիչները ապացուցեցին, որ իրավիճակն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է, ու ոչ ոք չի կարող թելադրել կարգադրիչներին:
Դատական նիստին ներկա գտնվողները կարգադրիչների կողմից մանրակրկիտ զննվում էին հատուկ մետաղորսիչ սարքով, ինչը ապացույցն է այն բանի, որ կարգադրիչների ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կարելի է ասել, որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի կարող շրջանցել կարգադիչներին:
Դատական նիստից առաջ հայտնի դարձավ, որ դատավոր Մանվել Շահվերդյանը դեռ դատական առաջին նիստի ժամանակ բավարարել է տուժող և մեղադրվող կողմերի փաստաբանների միջնորդությունները, արգելել ԶԼՄ-ներին ներկայությունը դատական նիստերին: Ամբողջությամբ կարելի էր դատարանին ասել, «աշխարհ կանգնիր, իջնող կա»:
Երեկ դատական նիստից առաջ սպանության կասկածաքով ձերբակալվածների, ապա դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված ամբաստանյալների փաստաբան Լուսինե Սահակյանը, ով ժամանակին պաշտպանել է նաև բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, ով այն ժամանակ պայքարում էր դատավորների դեմ, որ դատական նիստերը պարտադիր պետք է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեն, որ դատարանները չպետք է խոչընդոտեն լրագրողների աշխատանքին, երեկ դատական նիստից առաջ դիմել էր դատավորին, որ դատական նիստը չպետք է սկսի այնքան ժամանակ, ամբաստանյալներին չպետք է բերեն դատարանի դալիճ այնքան ժամանակ, մինչև լրագրողները չդադարեցնեն լուսա-տեսանկարահանման աշխատանքները: Լրիվ աբսուրդի թատրոն:
Ժամանակին նման հուռի երևույթի դեմ պայքարող հայտնի փաստաբանը երեկ այլ դիրքորոշում ցուցաբերեց այն դեպքում, երբ տեղի ունեցածը համարվում է Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց հանցագործություններից, ու հանրությունը պետք է պատշաճ տեղեկանա նաև դատական պրոցեսի ընթացքից: Դատավոր Մ. Շահվերդյանն էլ, առանց դասատական նիստը սկսելու, բավարարել է փաստաբանի խնդրանքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատավորը հիմնական մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացրել է տնային կալանքի որոշում, ով 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքց, իսկ դատարանն էլ պատճառաբանել է, որ նա երեխա է ունեցել: Ստացվում է՝ կարող ես առանձնապես ծանր հանցագործություն կատարես, ու հետո երեխա ունենալու պատրվակով գրավով ազատ արձակվես:
Լուսանկաները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)