211652_close_icon
views-count22382 դիտում article-date 22:13 02-04-2023

Հրդեհ Վանաձոր քաղաքում հայտնի «ԱՅԳ» ռեստորանային համալիրի տարածքում․ ժամանել է հրշեջների 2 մարտկան հաշվարկ․ Լոռու մարզի գումարտակի պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այսօր՝ ապրիլի 2-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 17:55-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում Շիրակի խճուղու թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ» ռեստորանային համալիրի սրահներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանային համալիրի աշխատակիցները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, ովքեր ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև օգնել են հրշեջներին՝ հրդեհաշիջման աշխատանքներում։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։23-ին, մարվել՝ 18։45-ին։ Պարզվել է, որ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ) և փրփրապլաստ (մոտ 40 քմ)։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր