211652_close_icon
views-count94030 դիտում article-date 21:52 24-06-2022

Հրդեհ՝ Լոռու մարզում. «ԱՅԳ» ռեստորանում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 3 մարտական հաշվարկ. օպերատիվ են գործել նաև Լոռու մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին,  խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ»  ռեստորանային համալիրի տանիքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 մարտական հաշվարկ՝ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից:

Դեպքի մասին տեղեկանալով, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի  պարեկային ծառայության հրամանատար Կարեն Բեժանյանի  կարգադրությամբ նշված վայր են ժամանել 1-ին գումարտակի 4-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատր  Հունան Պետրոսյանի, ավագ պարեկ Նաիրի Մելքումյանի, պարեկներ Ղուկաս Սարգսյանի և Ադամ Սիմոնյանի գլխավորությամբ: Վերջիններս տեղում կատարել են ուժեղացված ծառայություն և սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի պայքարեն կրակի տարածման դեմ, ապա մարեն այն, ինչը հաջողվել է հրշեջներին:

Օպերատիվորեն  ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Դեբեդ մասնաճյուղի ծառայողները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ռեստորանային համալիրի խոհանոցի մոտ 280 քմ փայտյա կառուցատարրերից մոտ 6 քմ-ն ու մինչև հրջեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր